Ռոնալդ Ռոս
Ռոնալդ Ռոս անգլ.՝ Ronald Ross | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 13, 1857[1][2][3][…] Ալմորա, |
| Մահացել է | սեպտեմբերի 16, 1932[1][2][3][…] (75 տարեկան) Լոնդոն, |
| Գերեզման | Putney Vale Cemetery[4] |
| Բնակության վայր(եր) | |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | Պարազիտոլոգիա |
| Հաստատություն(ներ) | Լոնդոնի թագավորական քոլեջ |
| Գործունեության ոլորտ | պարատիզոլոգիա և համաճարակաբանություն |
| Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա |
| Ալմա մատեր | Barts and The London School of Medicine and Dentistry? |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][5] |
| Ինչով է հայտնի | պիոներ, որը գտավ մալարիայի դեմ պայքարի զարգացման մեթոդները |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Rosa Bessie Bloxam? |
| Երեխա(ներ) | Charles Campbell Ross of that Ilk, younger?[12] |
| Հայր | Campbell Claye Grant Ross?[12] |
| Մայր | Matilda Elderton?[12] |
| Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Թագավորական մեդալ (1909) Ալբերտի մեդալ (Թագավորական արվեստ) (1923) |
Ռոնալդ Ռոս (անգլ.՝ Ronald Ross, մայիսի 13, 1857[1][2][3][…], Ալմորա, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - սեպտեմբերի 16, 1932[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդիկ բժիշկ և շոտլանդական ծագումնաբանության պարազիտոլոգ, 1902 թվականին բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոնալդ Ռոսը ծնվել է 1857 թվականի մայիսի 13-ին Ալմարում։ Երբ տղան դարձավ 8 տարեկան, նա գնում է Անգլիայում սովորելու։ Չնայած նրան, որ Ռոսն արվեստագետ երեխա էր, նա երազում էր դառնալ բանաստեղծ, արտիստ կամ երաժշտագետ, բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ, պատմվածքներ է հրապարակել։ Իսկ հայրը պնդում էր, որ երեխան զբաղվի բժշկությամբ[13]։
1874 թվականին Ռոսը ընդունվում է բժշկական քոլեջ[14]։ Ուսումն ավարտելուց հետո Ռոնալդը սկսում է աշխատել բրիտանական «Բժշկական օգնություն Հնդկաստանում» կազմակերպությունում։
Աշխատանքի առաջիկա մի քանի տարին նա մեծ ժամանակ էր զբաղեցնում մաթեմատիկայի ուսումնասիրությանը և համաշխարհային գրականությանը։ Ավելի ուշ մալարիայի տարածումը Հնդկաստանում Ռոսին դրդում են զբաղվել այս հիվանդության պատճառի ուսումնասիրությամբ։1888 թվականին նա մեկնում է Անգլիա, որտեղ անցնում է բակտերիալոգիայի կուրս[14]։ Վերադառնալով զբաղվում է մալարիա հիվանդություն ունեցողների արյան ուսումնասիրությամբ։
Ռոսը կասկածում էր այդ ժամանակներում առաջադրված վարկածի վրա, որ մալարիայով վարակվելը կարող է լինել օդակաթիլային ճանապարհով։ Նա մի քանի հոդված է գրել, որոնցում ցանկանում էր ապացուցել, որ մալարիան առաջանում է արյան մեջ աղիքային թույների կուտակման պատճառով։
1894 թվականին Ռոսը կրկին մեկնում է Անգլիա[14]։ Այնտեղ ճակատագիրը նրան հանդիպացնում է Պատրիկ Մենսոնի հետ[13]։ Մենսոնը հայտնում է Ռոսին իր առաջարկն այն մասին, որ մալարիան կարող է առաջանալ միջատների խայթոցի պատճառով, սակայն նա չէր կարողանում դա ապացուցել։ Վարկածն անմիջապես հետաքրքրեց Ռոսին։ Նա որոշում է ուսումնասիրել այն։

1902 թվականին Ռոսը ստացել է Նոբելյան մրցանակ «մալարիայի աշխատանքի համար, որում նա ցույց է տվել, թե ինչպես է վարակն անցնում օրգանիզմ և միաժամանակ հիմք է դրել հետագա հաջող ուսումնասիրությունների համար այդ բնագավառում»։
1909 թվականին նա ստացել է Թագավորական մեդալ[15]։
Ռոնալդ Ռոսը մահացել է 1932 թվականի սեպտեմբերի 16-ին Լոնդոնում[13][14]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ CONOR.Sl
- 1 2 3 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1902 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ կայք — 1990.
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners#Full-list-of-winners
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- 1 2 3 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 «Sir Ronald Ross (1857–1932)». Dr. B.S. Kakkilaya's Malaria Web Site. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- 1 2 3 4 «Ross and the Discovery that Mosquitoes Transmit Malaria Parasites». Centers for Disease Control and Prevention. 2010 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Royal Medal (անգլ.).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Ռոս» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Ռոս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 13 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Սեպտեմբերի 16 մահեր
- 1932 մահեր
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Անգլիացի բժիշկներ
- Անգլիացի բուսաբաններ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիացի կենսաբաններ
- Բրիտանացի բանաստեղծներ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի մաթեմատիկոսներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Բրիտանացի վիպասաններ
- Բրիտանացի ֆիզիկոսներ
- Հնդիկ բժիշկներ
- Հնդկաստանում ծնվածներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Բաղնիքի շքանշանի ասպետներ